Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը ՝ հրապարակելով ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկարը։
«Դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջության վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։