Հետևեք մեզ։

Գյումրու կալանավորված փոխքաղաքապետը ևս դուրս եկավ «Բալասանյան դաշինքի» ցուցակից․ ԸԸՀ-ի նիստը

22:55, 25 հոկտեմբեր 2024
Գյումրու կալանավորված փոխքաղաքապետը ևս դուրս եկավ «Բալասանյան դաշինքի» ցուցակից․ ԸԸՀ-ի նիստը

Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քիչ առաջ նիստ գումարեց՝ քննելով «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրացուցակի մեջ ընդգրկված  ավագանու անդամների 5 թեկնածուների՝ Հովսեփ Մարտիրոսյանի, Մենուա Մկրտչյանի, Հասմիկ Սամսոնյանի, Հովիկ Հակոբյանի և Սուրեն Ջանոյանի  ինքնաբացարկի դիմումները։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասում էին ավագանու անդամ դառնալու իրենց հերթին, եթե  գործող ավագանու անդամներից որևէ մեկը վայր դներ մանդատը։

 

Ինքնաբացարկ հայտնած անձանց թվում է նաև Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որին Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքների ապօրինի օտարման ու սեփականաշնորհման փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք են առաջադրել ու 20 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի ենթարկել։