Հետևեք մեզ։

ՔՊ-ն արդեն Գյումրու քաղաքապետի իր թեկնածուն ունի. Aravot

23:08, 25 հոկտեմբեր 2024
ՔՊ-ն արդեն Գյումրու քաղաքապետի իր թեկնածուն ունի. Aravot

Գյումրիում  հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն։ Թե ի՞նչ է տեղի ունենալու Գյումրիում «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելու դեպքում, երեկ անդրադարձ էր կատարել  Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ 



Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 142.3-ի՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու նախ ավագանու կողմից, սակայն երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները։ ԿԸՀ-ն նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:



Մինչ նոր ավագանու ձևավորումը գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։ ՔՊ-ն արդեն ընտրությունների է պատրաստվում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ էլ  քննարկել ու հստակեցրել են ՔՊ-ի թեկնածուի անունը։

 

Արտահերթ ընտրությունների դեպքում ՔՊ-ի թեկնածուն կլինի Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանը։

 

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Կարեն Սարուխանյանի հետ։ Նա ասաց՝ քանի որ այս պահին որևէ գործընթաց չկա, թեկնածուի ով լինելու մասին վաղ է խոսելը։ «Ժամանակից առաջ պետք չէ ընկնել, սխալ է»,-ասաց պատգամավորը՝ միաժամանակ հաստատելով այն տեղեկությունը, որ ՔՊ վարչության նիստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել։

 

Իր՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին էլ պատգամավորն ասաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիտարկում  են, որ  տարածքային կազմակերպության ղեկավարները՝ որպես տվյալ տարածքում քաղաքական  թիմի լիդերներ, քաղաքական գործընթացների ժամանակ առաջնորդելու են քաղաքական թիմը։

 

Գյումրիում  այս ամբողջ պատմությունն ամենայն հավանականությամբ կավարտվի  արտահերթ ընտրություններով, որոնք, ըստ որոշ հաշվարկների, տեղի կունենան հունվարին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։