Ռուսաստանը հավաստի տեղեկություններ ունի, որ արևմտյան հետախուզական ծառայությունները պատրաստում էին ուկրաինական դիվերսիոն խմբեր Ռուսաստանի ատոմակայաններում սադրանքների համար, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Մենք նաև հավաստի տեղեկություններ ունենք, որ արևմտյան հետախուզական ծառայությունները, հիմնականում՝ բրիտանական MI6-ը, համակարգված կերպով վարժեցրել են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբերը Ռուսաստանի ատոմակայաններում սադրանքներ կազմակերպելու համար», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: