Վրաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես շատ լավատես եմ միջազգային զեկույցների վերաբերյալ, ըստ էության, մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի որևէ մեկը կասկածի տակ չդնի ընտրությունների արդյունքները»,-ասել է Կոբախիձեն։