Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը կասկածելի է համարում Ուկրաինային 2022 թվականին փոխանցված միջոցները, քանի որ դրանք պատշաճ կերպով փաստաթղթավորված չեն եղել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Գլխավոր տեսուչն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված վճարումների գործարքները՝ ընդհանուր առմամբ 2.1 միլիարդ դոլար գումարով: Աուդիտը ցույց է տվել, որ Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել բավարար փաստաթղթեր՝ հիմնավորելու այս գումարի կեսի՝ 1.1 միլիարդ դոլարի հիմնավորվածությունը կամ ճշգրտությունը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: