Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեարկությունը։
Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով, իսկ մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնց կհաջողվի կհաղթահարել 5 տոկոսի շեմը։
Խորհրդարանի 150 տեղի համար պայքարում են 19 քաղաքական կուսակցություններ և կոալիցիաներ։
Արևմտյան ուղղվածություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները 4 խոշոր կոալիցիաներով պայքարում են իշխող «Վրացական երազանքի» դեմ։ Նրանցից յուրաքանչյուրը ստորագրել է Վրաստանի խարտիա կոչվող փաստաթուղթը, որը ներկայացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել մեկամյա տեխնիկական կառավարություն՝ երկրում անցումային շրջան ապահովելու և «Վրացական երազանքի» 12-ամյա իշխանությունից հետո եվրոպական ուղղվածության բարեփոխումներ իրականացնելու համար։