Իսրայելը հարձակում է գործել Իրանի մայրաքաղաք Թեհրանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում։
Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով, այլ ոչ թե միջուկային ու նավթային օբյեկտներով, նշվում է հրապարակման մեջ
Ավելի ուշ նույն ալիքը հաղորդել է, որ Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումն ավարտված է։