«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ են պատրաստվում անել ստորագրահավաքը նախաձեռնած արտախորհրդարանական ուժերը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ արդեն հաջորդ շաբաթ թղթերը կհանձնեն ԿԸՀ, երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արտախորհրդարանական ուժերը նախաձեռնությունը կհանձնեն խորհրդարան: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի սկզբին ստորագրահավաքի արդյունքները կհանձնեն ԱԺ:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր. «Նիկոլ Փաշինյանը ամենեւին այս հարցով հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, նա իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է՝ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու:
Այս մասին նա հրապարակավ հայտարարել էր նաեւ դեռ ամռանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` ասելով, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից դատելով՝ կարող ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվելու է: Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող են 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ-ին»:
Եվ այժմ տեսնում ենք, որ նախատեսված ստորագրությունները հավաքվել են: Հետեւենք՝ ինչ զարգացումներ կլինեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում