Այսօր Կրեմլը հայտնել էր, որ Կիևն անօդաչու թռչող սարք է ուղարկել Կրեմլ, որը հատուկ ծառայողները ոչնչացրել են։
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում այդ առիթով գրել է, որ այդ ահաբեկչությունը այլ տարբերակ չի թողել, քան Վլադիմիր Զելենսկու և նրա կլանի ֆիզիկական ոչնչացումը։ Ընդ որում, գրառման հեղինակը հավելել է, որ Զելենսկին նույնիսկ կապիտուլյսցիայի ակտը ստորագրելու համար պետք չէ։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ նույնիսկ Հիտլերը չի ստորագրել Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը։ Նրա փոխարեն դա արել է ծովակալ Կարլ Դոնիցը, ով 1945 թվականի ապրիլի 30-ից մինչև 1945 թվականի մայիսի 23-ը գերմանական զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր և պետության փաստացի ղեկավարը։