Իրանը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին տեղեկացրել է Tansim գործակալությունը և հավելել, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսիայի ցանկացած ակտի։
«Կասկած չկա, որ Իսրայելը համապատասխան պատասխան կստանա»,-ասված է հրապարակման մեջ։
Իսրայելը հարձակում է գործել Իրանի մայրաքաղաք Թեհրանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում։
Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով, այլ ոչ թե միջուկային ու նավթային օբյեկտներով, նշվում է հրապարակման մեջ։
Ավելի ուշ նույն ալիքը հաղորդել է, որ Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումն ավարտված է։