Հետևեք մեզ։

Վրաստանի որոշ քաղաքներում ընտրողների ավելի քան 10%-ը արդեն քվեարկել է

12:04, 26 հոկտեմբեր 2024
Վրաստանի որոշ քաղաքներում ընտրողների ավելի քան 10%-ը արդեն քվեարկել է

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Ռաչա-Լեչխումում, Թբիլիսիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթում, որտեղ մինչև ժամը 10:00-ն քվեարկել է ընտրողների ավելի քան 10%-ը, ըստ ԿԸՀ-ի՝ հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Վրաստանի մայրաքաղաքում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Մթածմինդա, Վակե և Սաբուրթալո շրջաններում։ Վրաստանի և Թբիլիսիի մարզերում ժամը 10:00-ի դրությամբ մասնակցության տվյալները հետևյալն են.

• Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 8,23% (27641)
• Աջարիա 7,81% (24,761)
• Թբիլիսի 10.7% (110340)
• Կախեթի 10.05 (29,620)
• Մցխեթա-Մթիանեթի 10.42 (9,256)
• Քվեմո Քարթլի 8.47 (33,947)
• Շիդա Քարթլի 9.66 (22,764)
• Սամցխե-Ջավախեթի 8,75 (12,570)
• Ռաչա-Լեչխումի 12.09 (3,519)
• Իմերեթի 8.12 (41,903)
• Գուրիա 7,65 (7,876).