Հետևեք մեզ։

Իրանի օդային տարածքը բաց է, բայց բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում. իրանագետ

12:47, 26 հոկտեմբեր 2024
Իրանի օդային տարածքը բաց է, բայց բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում. իրանագետ

Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան և ծայր հարավարևմտյան Խուժաստան ու Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա՝ առանց իրանական օդային տարածք ներխուժման։ Այս մասիմ թելեգրամյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

«Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։

 

Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։

 

Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան»,-գրել է նա։