Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկող 62-ամյա կինն ազատ է արձակվել

12:55, 26 հոկտեմբեր 2024
44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկող 62-ամյա կինն ազատ է արձակվել

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին հաղորդում է ՔԿ նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը։

 

Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ 

 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ 

 

Նախաքննությունը շարունակվում է։

Վերլուծական