ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 56 օր է՝ չի հանգստանում։
«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, սա ինձ համար շատ կարևոր է... Եվ երբ ես լսեցի, որ նա (դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը - խմբ.)... ես 56 օր արձակուրդ չեմ վերցրել, դա շատ ժամանակ է»,- ասել է Թրամփը ամերիկացի կատակերգու Ջո Ռոգանի փոդքաստում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։