Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայտարարության մեջ նշվում է, որ տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։
Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվեն գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։