Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ի հետ զրույցում հերքել է Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման փորձը Կիևի կողմից։
«Մենք տեղեկություն չունենք»,֊ասել է նա և հավելել, որ ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքներն ազատագրելուն, այլ ոչ թե հարձակվում է ուրիշների վրա։
Հիշեցնենք, որ Կրեմլից հայտնել են, որ Կիևը թիրախավորել է Կրեմլն անօդաչու սարքով, որը խոցվել է։