Հարավային Օսեթիայի իշխանությունները զերծ են մնում Վրաստանի ընտրական արշավի վերաբերյալ մեկնաբանություններից: Միայն անվտանգության ուժերն են մտահոգություն հայտնել քաղաքական թեժ շրջանում անվտանգության հարցերի շուրջ: Հասարակության շրջանում, ընդհակառակը, Վրաստանի նախընտրական քննարկումները անհանգստություն են առաջացրել:
Հոկտեմբերի 25-ից Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեն անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի:
«Սահմանային միջադեպերը կանխելու և Վրաստանի արևմտամետ ու ազգայնական ծայրահեղական ուժերի կողմից հնարավոր սադրանքները բացառելու նպատակով, հոկտեմբեր ամսվա ընթացքում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Ռազդախան» և «Պերեու» անցակետերը չեն գործելու», - հայտնել է անվտանգության գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սա Հարավային Օսեթիայի իշխանությունների միակ արձագանքն է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:
Մնացած հարցերում պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ 2008 թվականից ի վեր. «մենք առանձին ճանաչված պետություն ենք, Վրաստանում տեղի ունեցողը մեզ չի վերաբերում»: