Հետևեք մեզ։

Վրաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն կստանա ընտրություններում. Թբիլիսիի քաղաքապետ

18:48, 26 հոկտեմբեր 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն կստանա ընտրություններում. Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ըստ նախընտրական շտաբի ընտրատեղամասերից ստացված նախնական տեղեկատվության՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երաշխավորված մեծամասնություն է ստանալու։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի խոսքերը ճեպազրույցից։

 

«Ըստ նախնական տեղեկությունների, որոնք մենք ստանում ենք տեղական նախընտրական շտաբից՝ «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է վստահ մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում», - ասել է Կալաձեն։

 

Չնայած դրան՝ քաղաքական գործիչը երկրի բնակիչներին կոչ է արել էլ ավելի ակտիվ լինել, որպեսզի «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա։