Հետևեք մեզ։

Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ. Պուտին

19:53, 26 հոկտեմբեր 2024
Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ. Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում բոլոր ուղղություններով, հայտարարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Россия-1» հեռուստաընկերության եթերում՝ «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում։

 

«Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ։ Օրինակ՝ Խերսոնի ուղղությամբ` քիչ ակտիվությամբ, որովհետև այնտեղ իրավիճակը կայուն է, առաջխաղացումներ են եղել։ Ընդհանրապես՝ բոլոր տեղաշարժերը հօգուտ ռուսական բանակի են»,- ասել է Պուտինը։

 

Նա նշել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են «ժամանակակից տեխնիկա կիրառելու,  հակառակորդի կողմից նույնպիսի տեխնիկայի կիրառմանը արագ արձագանքելու կարողությունները, կուտակված փորձը»։