Հետևեք մեզ։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. ընտրատեղամասերը փակվել են

18:07, 26 հոկտեմբեր 2024
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. ընտրատեղամասերը փակվել են

Վրաստանում այսօր անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը:

Ընտրողները պետք է ընտրություն կատարեին 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին քվեարկել է ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։

Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները