Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի էքզիթ փոլի՝ ընտրությունների արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 42%-ը, «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 18%-ը:
«Միասնություն-ազգային շարժումը» («Միասնական ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 13%: «Հզոր Վրաստանը» («Լելո հանուն Վրաստանի», «Հանուն ժողովրդի», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 9%, «Հանուն Վրաստանի»՝ 8%:
Շաբաթ օրը ընտրողները ընտրում էին Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորների: Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կստանան ընտրողների իրական ձայների առնվազն 5%-ը: