Հետևեք մեզ։

Բերդ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է առանց քրեական գործի առկայության. պաշտպան

20:46, 26 հոկտեմբեր 2024
Բերդ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է առանց քրեական գործի առկայության. պաշտպան

Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով: Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն։

 

Նշենք, որ քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի առաջ, հենց այս գործով 2022թ. Նոյեմբերի 10-ին ձերբակալվեց, ապա` կալանավորվեց Մանուչարյանը` Բերդ համայնքի ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել էր համայնքապետի ընտրության հարցը։

 

Քրեական գործը նախ գտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, արձանագրել է գործով դատավարական խախտումները և որոշել արդարացնել Մանուչարյանին` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով քրեական հետապնդումը:

 

Պաշտպան Արման Թամրազյանը մանրամասներ է հայտնել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը փաստի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, այսինքն` մեղադրանք էր առաջադրել, ուղարկել դատարան այն պայմաններում, երբ փաստի առթիվ անգամ գործ չկար հարուցված:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական