Հետևեք մեզ։

Լրագրողները շախմատի Հայաստանի ակումբային առաջնության տասնյակում են

21:03, 26 հոկտեմբեր 2024
Լրագրողները շախմատի Հայաստանի ակումբային առաջնության տասնյակում են
«Հայաստանի լրագրողներ» թիմը մասնակցել է Հայաստանի շախմատի ամենամյա ավանդական թիմային առաջնությանը և տեղ գտել առաջին տասնյակում:
Մրցաշարը մեկնարկել է այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում, մասնակցել է 24 թիմ:
 
 
«Գրչի վարպետները» տարել են չորս հաղթանակ և կրել երեք պարտություն`8 միավորով զբաղեցնլով 8-րդ տեղը և հայտնվելով լավագույն տասնյակում:
 
Լրագրողական թիմին միավորներ են բերել Արարատ Պետրոսյանը («Արմենպրես»), որը 7 հնարավորից վաստակել է 3 միավոր, Նորայր Շողիկյանը՝ 7-ից 5, Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի») և Արա Նալբանդյանը (Սպուտնիկ Արմենիա)՝ 7-ից 4:
 
 
Ակումբային առաջնության առաջին փուլում հաղթել է Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը, որը վաստակել է 12 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Upgrade» թիմը, իսկ եռյակը եզրափակել է «Chess revolution Armenia» ակումբը:
 
Առաջնության հաղթողն ու մրցանակակիրները կորոշվեն երեք ակումբային մրցաշարերի արդյունքում, որոնցից երկրորդը կկայանա նոյեմբերի 23-ին: