Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի միջոցով շնորհավորել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է Rustavi2.-ը:
Ինչպես գրում է Վիկտոր Օրբանը, վրաց ժողովուրդը նույնպես որոշել է, թե որն է ավելի լավ իր երկրի համար, և նրա ձայնը հստակ արձանագրվել է։
«Շնորհավորում եմ վարչապետ Կոբախիձեին և «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրացական հասարակությունը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր նրանց դիրքորոշումը հստակորեն հաստատվել է»,- գրում է Վիկտոր Օրբանը: