Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական բեռնափոխադրումները վերականգնելու հարցը՝ կազանյան բանակցությունների օրակարգում

21:42, 26 հոկտեմբեր 2024
Հայ-ադրբեջանական բեռնափոխադրումները վերականգնելու հարցը՝ կազանյան բանակցությունների օրակարգում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների  կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո. «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

 

«Իրենց գնահատականներով էլ, նաև իրենք պատմածներով էլ կարելի է եզրակացնել, որ արդյունավետ է եղել և շատ օգտակար», - նշեց Աղազարյանը:

 

Կազանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասներն արդեն Երևանում Փաշինյանը պատմել է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նախկինում էր անում, այլ փակ ձևաչափով՝ միայն գործադիր և օրենսդիր մարմնի իր թիմակիցներին:

 

Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Խորհրդարանում: Հանդիպման մասին միայն սուղ տեղեկատվությամբ հաղորդագրություն է հրապարակվել և արդեն ավանդական ձևաչափով կարճ մի տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ:

 

Հովիկ Աղազարյանը Փաշինյան-Ալիև քննարկման մանրամասները լսել և եզրակացրել է . - «Որոշակի մակարդակի անկեղծ զրույց է եղել, նաև կարևորն այն է, որ երկու կողմերն առանց որևէ մեկի միջնորդության պատրաստ են եղել, մետ 1,5 ժամ զրուցել են, 1,5 ժամվա ընթացքում շատ թեմաներ կարող են շոշափվել»:

 

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սահմանազատման շարունակման հարցը, չի շրջանցվել նաև ապաշրջափակման թեման, որը Հայաստանի համար կնճռոտ խնդիրներից է: Այս հարցն, ի դեպ, կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանել էին խաղաղության պայմանագրի նախագծից։

 

Փաշինյանն ու արտգործնախարար Միրզոյանը երեկ թիմակիցներին պատմել են, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ ևս դրական առաջընթաց կա:

 

Այս մասին «Քաղաքացիական պայմանագրից» դեռ փակագծեր չեն բացում, բայց որ բանակցություններին կողմերն անդրադարձել են ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, հաստատեց նաև իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

 

«Մի քանի տարի երկու երկրների մեջ գնացքները... մտավախություն է եղել, որ անվտանգությունը հնարավոր չի ապահովել, երրորդ ուժ չկա, ի դեմս Ռուսաստանի, որ վերահսկի, դրա համար եկել են եզրակացության, որ սկսեն բեռնափոխադրումներից և կամաց-կամաց հարաբերությունները զարգացնեն այդ ուղղությամբ, շատ կարևոր բան է», - նշեց Աղազարյանը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։