Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանին, ով 5 կգ-անոց գազաբալոնը լիցքավորել է նշված գազալցակայանում, դրել «Mercedes»-ի բենզախցիկը ու երբ ավտոմեքենայի շարժիչը միացրել է, գազի հոտ է զգացել, իջել է ավտոմեքենայից, նկատել է բեռնախցիկից դուրս եկող ծուխը ու բացել է այն, ինչից առաջացել է կրակի բոց, որի հետևանքով էլ կրակը վայրկյանական տարածվել է ավտոմեքենայով մեկ: