Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում (Ավստրիա) ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրին։ Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով՝ հօգուտ հայ թենիսիստի:
Խաչանովի համար սա երկրորդ անընդմեջ եզրափակիչն է։ Նախկինում նա հաղթել էր Ալմաթիում կայացած մրցաշարում։
Խաղը տևել է 1 ժամ 30 րոպե։ Այս ընթացքում Խաչանովը կատարել է ինը մատուցում, թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ և վեց բրեյք-փոինթներից հաջող է կատարել 4-ը (67%):
Իր կարիերայի երկրորդ տիտղոսի համար Խաչանովը կմրցի բրիտանացի թենիսիստ Ջեք Դրեյփերի հետ, որն ավելի վաղ ուժեղ էր գտնվել իտալացի Լորենցո Մուսետտիից (6:4, 6:2):