Հետևեք մեզ։

Երևանում բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ ու կայանել արգելված վայրում

00:09, 27 հոկտեմբեր 2024
Երևանում բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ ու կայանել արգելված վայրում

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի բենզատար ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակի մեջտեղում, գորգի վրա, որի վրայով արգելվում է անգամ ավտոմեքենաների տեղաշարժը։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, նաև փրկարարներ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 

Վերլուծական