Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզում բնակվող Տ.Ա-ն հոկտեմբերի 20-ին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ այլազգի տղամարդու հետ ամուսնանալուց հետո «Ինստագրամյան» սոցիալական ցանցով ոմն «Հայ Վրիժառու» գրանցված անհայտ անձը իր ինստագրամյան էջին սեռական բնույթի հայհոյանքներ է ուղարկել եւ սպառնացել զրկել կյանքից:
Տ.Ա-ն հայտնել է, որ այդ ամենը պայմանավորված է իր ամուսնությամբ, քանի որ ամուսինը այլ ազգի ներկայացուցիչ է: Տ.Ա-ն իրավապահներին հայտնել է նաեւ, որ «Հայ Վրիժառուի» կողմից սպառնալիքները ստացել է ամուսնությունից հետո իրենց հարսանիքի նկարները սոցիալական հարթակում տեղադրելուց հետո:
Իրենց անհայտ տղամարդը՝ «Հայ Վրիժառուն», իրենց նկարները տարածել է իր կայքում, նկարի կողքը դանակ է դրել, արյուն և ընդհանուր հարցրել, թե ով է ճանաչում իրենց: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է: