Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, ԿՀՀ նախբական տվյալներեվ` 53%-ով հաղթել է իշխող «Վրացական երազանքը»:
5 տոկոսի շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժից 2-ը՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Փոփոխությունների կոալիցիան» հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները:
Քաղաքական ուժերը հայտնել են, որ պատրաստվում են բողոքի զանգվածային ակցիաների։
Նախնական արդյունքներով` խորհրդարան մտած մյուս 2 ընդդիմադիր ուժերը դեռևս դիրքորոշում չեն հայտնել։
Նշենք, որ «Փոփոխության կոալիցիա» - 11.2%, իսկ
«Միացյալ ազգային շարժում» - 9,8% քվե են ստացել: