Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 խումբ, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացի փռի պահեստային հատվածում և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ նշված փուռը գազաֆիկացված չէ։