Հոկտեմբերի 26-ի ընտրությունները մրցակցային էին, քանի որ ընտրողները կարող էին ընտրել 18 ընտրական սուբյեկտների միջև, ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Պիա Կաուման։ Նրա խոսքով, ընտրություններում բավական ակտիվ մրցակցություն է եղել ընդդիմադիր կուսակցությունների միջև։
«Երեկվա ընտրությունները ոչ միայն ընտրություն էին իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցության միջև, այլև բավականին ակտիվ մրցակցություն կար ընդդիմադիր կուսակցությունների միջև», - ասաց Պիա Կաուման։