Հետևեք մեզ։

Ես մտահոգված եմ խախտումների վերաբերյալ պնդումներով. Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

19:29, 27 հոկտեմբեր 2024
Ես մտահոգված եմ խախտումների վերաբերյալ պնդումներով. Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարություն է տարածել՝ կապված խորհրդարանական ընտրությունները կեղծելու և Վրաստանում Ռուսաստանի միջամտության մասին պնդումների հետ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը լսում և հարգում է նրանց ձայնը։

 

«Ես մտահոգված եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համակարգային խախտումների վերաբերյալ հավաստի պնդումներով։ Ինձ անհանգստացնում է նաև Ռուսաստանի՝ ընտրությունների վրա ազդելու լավ փաստագրված ջանքերը: Մեր MEGOBARI ակտը նպատակ ունի պատժել նրանց, ովքեր խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում և աջակցում են վրաց ժողովրդի ազատության և ինքնիշխանության բարձրացմանը: Վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը լսում և հարգում է նրանց ձայնը»,- ասված է Ուիլսոնի հայտարարության մեջ։