Հետևեք մեզ։

Կարեն Խաչանովը պարտվեց «Vienna Open»-ի եզրափակիչում

22:09, 27 հոկտեմբեր 2024
Կարեն Խաչանովը պարտվեց «Vienna Open»-ի եզրափակիչում

Կարեն Խաչանովը պարտություն կրեց Վիեննայի բաց մրցաշարի եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտված «Vienna Open»-ի եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ Զեկ Դրեյփերի հետ: Մոտ 1 ժամ 40 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:4, 7:5 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից: