Ուզում եմ ասել՝ որպես այս պետության միակ անկախ ինստիտուտ, որ ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դա չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն է, ինչ ճանաչել Ռուսաստանի մուտքն այստեղ։ Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։ Ես դրա համար չեմ եկել այս երկիր»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին, վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի իր ընտրությունը։
«Մեր նախնիները սրա համար չեն ապրել։ Մենք սա չենք հանդուրժի։ Քանի որ ես մեկ մարդ չեմ, ես Վրաստանի բնակչությանը ներկայացնող ինստիտուտ եմ, մենք պետք է միասին կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, չենք ընդունում Ռուսաստանի մուտքը Վրաստան այս տեսքով։ Մենք միասին ենք կանգնելու։ Ինձ հետ են այն կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան։ Վաղը՝ ժամը 19:00-ին, ուզում եմ ձեզ հրավիրել նրանց հետ Ռուսթավելի, որպեսզի միասին հայտարարենք աշխարհին, որ չենք ճանաչում այս ընտրությունները, պաշտպանում ենք մեր սահմանադրական իրավունքը՝ պաշտպանելու յուրաքանչյուր ձայն, բայց ամենակարևորը՝ մեր ապագան», -ասել է նախագահը: