Հետևեք մեզ։

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

23:51, 27 հոկտեմբեր 2024
Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կանանց 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր։

Գրիգորյանը երկամարտի արդյունքով գրանցեց 200 կգ արդյունք և դարձավ անհասանելի մրցակիցների համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի առաջին ոսկին նվաճել էր 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը՝ երկամարտի 233 կգ արդյունքով։