Նյու Յորքում ամուսնու հանրահավաքի ժամանակ Մելանյա Թրամփի` բեմում հայտնվելը ցնցել է հանրությանը, հայտնում է New York Post-ը։
Հրատարակությունը նշում է, որ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը մինչ այժմ երբեք չի խոսել Թրամփի ներկայիս նախընտրական արշավի ընթացքում՝ միայն երբեմն մասնակցել է մասնավոր միջոցառումների։ Նշվում է, որ Փենսիլվանիայում ամուսնու դեմ մահափորձից հետո նա նույնիսկ ելույթ չի ունեցել Միլուոկիում տեղի ունեցած հանրահավաքում՝ սահմանափակվելով միայն հայտարարությամբ։
Նյու Յորքում հանրության առաջ հայտնվելով՝ Մելանյա Թրամփն ամբոխի բացականչությունների ներքո խոսել է վերջին տարիներին քաղաքում կյանքի որակի անկման մասին: Նա նաև ասել է, որ իր ամուսինը կլինի «հաջորդ գլխավոր հրամանատարը», որը վեհություն կվերադարձնի Նյու Յորքին և ամբողջ երկրին։
«Մենք ուրախ ենք, որ իմ գեղեցկուհին միացել է մեզ», - ասել է ինքը՝ Դոնալդ Թրամփը, ով համբուրել է նրա այտերը, գրում է NYP-ն։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ Դոնալդ Թրամփը։