Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն միանում է Վրաստանում ընտրությունների խախտումների մասին բոլոր հաղորդումների հետաքննության կոչերին. Բլինկեն

08:46, 28 հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ն միանում է Վրաստանում ընտրությունների խախտումների մասին բոլոր հաղորդումների հետաքննության կոչերին. Բլինկեն

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրությունների հնարավոր խախտումները։

 

«Մենք միանում ենք ընտրությունների խախտումների մասին բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության կոչերին», - ասվում է Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կողմից:

 

Միաժամանակ, ինչպես նշում է Բլինկենը, միջազգային և տեղական դիտորդները խոստովանել են, որ ընտրությունները Վրաստանում հիմնականում անցել են նորմերին համապատասխան։