Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Ինտեր» - «Յուվենտուս» խաղում (4:4) արդյունավետության ռեկորդ է գրանցվել, գրում է Armsport.am-ը:
Առաջին խաղակեսում թիմերը միասին 5 գոլ խփեցին (3:2)։ «Ներաձուրիներից» աչքին ընկան Պիոտր Զիելինսկին (դուբլ) և Հենրիխ Մխիթարյանը։ «Բիանկոներիից» էլ պատասխանեցին Դուշան Վլահովիչն ու Տիմոտի Վեան։
Opta-ի փոխանցմամբ՝ Ա Սերիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ «Ինտերն» - «Յուվենտուսը» խաղի առաջին խաղակեսում միասին վերցրած միմյանց դարպասը 5 գոլ են խփում։