Հետևեք մեզ։

Գալուզինը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսության ուղղություններից մեկը խորհրդարանական կապերի հաստատումն է

10:29, 04 մայիս 2023
Գալուզինը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսության ուղղություններից մեկը խորհրդարանական կապերի հաստատումն է

 

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում հարցին՝ինչպե՞ս է ընթանում Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակիկարգավորումը, պատասխանել է.

 

 

«Առաջին հերթին, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ էր, որ ժամանակին մարեց թեժհակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականինոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է հրադադարին, հայ-ադրբեջանականհարաբերությունների կարգավորմանն ու խաղաղապահ առաքելության տեղակայմանը։

 

Խոսքը չորս հիմնական ուղղություններով երկխոսության միջոցով առաջ շարժվելու մասին է՝տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի ևԱդրբեջանի միջև երկխոսություն՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկուերկրների միջև սահմանի սահմանազատում և հասարակական և խորհրդարանական կապերիհաստատում։ Սրանք գծեր են, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերություններիլիարժեք կարգավորման մասին։

 

 

Կարգավորման հիմնական տարրերը՝ զինադադարը և հայ-ադրբեջանական հարաբերություններիկարգավորման շարժման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքներըձևակերպվեցին և սկսեցին իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահիմիջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն նշանակալի ձեռքբերում է։

 

 

Այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել չորսոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում կա լուրջ ներուժ և հետագա առաջընթացի հիմքեր։Հասկանալի է, որ այնպիսի քրոնիկ և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսինԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակն է, չի կարող տեղի ունենալ առանց կոպիտ եզրերի և «հողի վրա» խնդիրների»։