Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Արարողությանը ներկա էր նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի բարեկամ ժողովրդին: