Հետևեք մեզ։

Չկա գեթ մեկ մարդ, մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար բյուջեից ծախս չի արվում. Փաշինյան

10:53, 28 հոկտեմբեր 2024
Չկա գեթ մեկ մարդ, մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար բյուջեից ծախս չի արվում. Փաշինյան

Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է։ Այս մասին ասդլ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

 

Նա նշել է, որ պետական հատվածի աշխատանքի և բովանդակության որակը շատ բանով կանխորոշում է, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում

 

«Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառվեն, որքանով կօգտագործեն հարստանալու և հարստացնելու բանաձևային հնարավորությունները, որ ստեղծում ու լավարկում է կառավարությունը»,- ասել է Փաշինյանը։

 

Ըստ Փաշինյանի՝ բոլորս պետական ընտանեկան բյուջեում մեր ներդրումն ենք անում հանուն քաղաքացիների համընդհանուր բարեկեցության։

 

«Չկա գեթ մեկ մարդ, մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար բյուջեից ծախս չի արվում»,-ասել է նա։