Հետևեք մեզ։

ԱԱԾ-ում տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

11:06, 28 հոկտեմբեր 2024
ԱԱԾ-ում տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանն անդրադարձավ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Ամփոփվեցին բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները:

Այնուհետև քննարկվեցին ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվեցին համապատասխան որոշումներ: