«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնում 2025 թվականի սկզբից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը եվրաինտեգրումն է, մենք կարծում ենք, որ դա տեղի կունենա 2025 թվականի սկզբից»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունների խնդիրն է մինչև 2028 թվականը կատարել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը՝ 2030 թվականին եվրաինտեգրմանը պատրաստ լինելու համար։