Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության հետ մասնակցում է երկրում անկարգությունների կազմակերպմանը։
Այս մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Տիկին Սալոմեն ընդդիմության հետ անմիջականորեն մասնակցում է «անկարգություններ երկրում» կոչվող սցենարին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն ասել է, որ չի ճանաչում երկրում իշխող կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում եւ քաղաքացիներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ։