Հետևեք մեզ։

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար․ Փաշինյանը՝ չեխ վարչապետին

12:27, 28 հոկտեմբեր 2024
Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար․ Փաշինյանը՝ չեխ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:

 

Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

 

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

 

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»: