Հետևեք մեզ։

Պետդեպը հայտնել է՝ ով է ներգրավված Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններում

11:06, 04 մայիս 2023
Պետդեպը հայտնել է՝ ով է ներգրավված Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններում

 

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելու գործընթացին։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող Ադրբեջան-Հայաստան բանակցություններին։

 

«Ուղղակի երկխոսությունը առանցքային է երկու պետությունների միջև հնարավոր կայուն խաղաղության հասնելու համար:

 

Բանակցություններն ընթացքի մեջ են, այս գործընթացում, ինչպես նախկինում, ներգրաված է Հարավային Կովկասում ԱՄՆ Պետդեպարտամենտի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն»,- ասել է նա։