Հետևեք մեզ։

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

13:21, 28 հոկտեմբեր 2024
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին
 
 
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին:
 
Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ամրապնդման հարցեր:
 
Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում և աղետներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու Կատարի Պետության հարուստ փորձը՝ քննարկվելու են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական աջակցության հարցեր։