Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այնտեղ, բնականաբար, տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր հարցերի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Գուտերեշը Ռուսաստան է եկել 2022 թվականից ի վեր առաջին անգամ։
BRICS-ի գագաթնաժողովը Կազանում կայացել է հոկտեմբերի 22-24-ը։